Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վստահ է, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի համարձակվի ցրել կառավարությունը:
«Նա չի համարձակվի ցրել կառավարությունը: Ամբողջ Վրաստանը ծիծաղից կմեռնի: Վստահեցնում եմ, հենց Սահակաշվիլին օգտագործի այդ իրավունքը, նրան կկրճատեն եվրոպական կուսակցությունից: …Վստահեցնում եմ, ներեցեք արտահայտությանս համար, այդ թեման այն աստիճանի գարշահոտություն կտարածի, որ ոչ ոք չի համարձակվի գլուխը բարձրացնել», – այսօր տարածաշրջանային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իվանիշվիլին, գրում է interpressnews.ge-ն:
«Նովոստի-Գռուզիան» հայտնում է, որ ըստ Իվանիշվիլիի՝ «Միասնական ազգային շարժում» խորհրդարանական փոքրամասնությունը չի համարձակվի չաջակցել սահմանադրական փոփոխություններին, որոնք վերաբերում են նախագահի լիազորություններին:
Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է խորհրդարանը ցանկացած ժամանակ ցրելու լիազորություն տրամադրել նախագահին: Միաժամանակ նախագահն առանց խորհրդարանի համաձայնության կառավարությունը ցրելու իրավունք չի ունենա:
news.am