Մինչև 200 հազար լարի վարկերի տրամադրումը հնարավոր կլինի միայն լարիով

Մինչև 200 հազար լարի վարկերի տրամադրումը հնարավոր կլինի միայն լարիով

Մինչև 200 հազար լարի (մոտ 75 հազար դոլար) վարկերի տրամադրումը հնարավոր կլինի միայն լարիով:

Նշված կարգը վերաբերում է ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց: Համապատասխան փոփոխությունները քաղաքացիական օրենսգրքի մեջ մտան 2018 թվականի վերջին և այսօրվանից գործարկվեցին: Մինչ այդ լարիով տրվող վարկի շեմը 100 հազարն էր:

Միևնույն ժամանակ, Վրաստանի ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի հրամանով սահմանվել են բացառություններ: Մասնավորապես, բանկերը կարող են արտասահմանյան արտարժույթով մինչև 200 հազար լարի վարկեր տրամադրել ոչ Վրաստանի քաղաքացիներին և արտասահմանում գրանցված իրավաբանական անձանց: Հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:aliq.ge



Opinion, pooling and voting