Ճանապարհային լուսարձակների բացակայությունը բարդացնում է երթեւեկությունը

Ճանապարհային լուսարձակների բացակայությունը բարդացնում է  երթեւեկությունը

Հունվարի 23-ին նշվում է լուսարձակի կանաչ լույսի օրը : Նինոծմինդա քաղաքի կենտրոնում գտնվող լուսարձակների անսարքությունը խոչհնդոտում է քաղաքի երթեւեկությանը, որը հունվարի 14-ից սկսած մինչ այսօր` բեռնատար մեքենայի վնասելուց հետո չի գործում:

Վարորդները գիտեն, թե որքան հեշտ եւ հաճելի է երթեւեկել, երբ առջեւում վառվում է լուսարձակի կանաչ լույսը : Երթեւկության ժամանակը զգալիորեն կրճատվում է, հասցնում ես անեն տեղ հասնել եւ խաչմերուկում վտանգավոր իրավիճակներ չեն լինում:

Թե երբ կվերականգնվեն լուսարձակները, դեռ պարզ չէ: Նինոծմինդայի քաղաքապետարանից հայտնեցին, որ միջադեպի արդյունքում, բացի էլեկտրական գծից , բլոկ-դիագրամը նույնպես վնասված է: Տրանզիտային երթեւեկություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները խոստացել էին, որ 10 օրվա ընթացքում կլուծեն խնդիրը, սակայն անցել է արդեն ինը օր, սակայն խնդիրը մնում է չլուծված: