Թուրքիայի ափին տեղի է ունեցել 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է տեղի մամուլը՝ Եվրոպայի Միջերկրական ծովի սեյսմիկ կենտրոնի հայտարարության վրա հենվելով:
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 20:12-ին: Ինչպես հայտնի է, էպիկենտրոնը եղել է Թուրքիայի Մարմարիս հանգստավայրից 23 կիլոմետր հեռավորության, իսկ Հունաստանի Ռոդոս կղզուց՝ 45 կիլոմետր հեռավորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություն չի տարածվում:1tv.ge