Վրաստանը հայտարարել է ՌԴ գյուղմթերք արտահանելու ցանկության մասին

Վրաստանը հայտարարել է ՌԴ գյուղմթերք արտահանելու ցանկության մասին

Գինուց և հանքային ջրից բացի, Վրաստանը մտադիր է ռուսական շուկա արտահանել նաև գյուղատնտեսական ապրանքներ։ Ինչպես տեղեկացնում է ռուսական Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ շրջանների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

«Աշխատանքներ են ընթանում, որպեսզի Ռուսաստան արտահանվի ոչ միայն ալկոհոլային խմիչք և հանքային ջուր։ Մեր պատվիրակությունը մարտի 18-ին կմեկնի Մոսկվա՝ վրացական գյուղմթերքը ՌԴ արտահանելու հարցով բանակցություններ վարելու նպատակով»,-հայտարարել է Իվանիշվիլին։

Վրացական հանքային ջրերի և գինու ներմուծումը ՌԴ-ն արգելել էր 2006թ.-ին՝ ռուս-վրացական հարաբերությունների սրումից հետո։ Արգելքի պաշտոնական պատճառը, սակայն, նշվել էր արտադրանքի վատ որակը։

Միայն 2012թ.-ի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել չքաղաքականացնել հարցը վրացական ապրանքների վերաբերյալ՝ խոստանալով թույլատրել վրացական ապրանքների մուտքը ռուսական շուկա։
tert.am



Opinion, pooling and voting