Մամուկա Բախտաձեն հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի հետ

Մամուկա Բախտաձեն հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի հետ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի բազմազանության նախարար Ջիմ Կարին:

Ըստ վարչապետի լրատվական ծառայության, հանդիպման հիմնական թեմաներն են եղել Վրաստանի վերջին ձեռքբերումները, այդ թվում` ազատ առևտրի համաձայնագրերը, ինչպես նաև երկրի հարուստ հիդրոէներգետիկան:

Ուշադրության են արժանացել միջազգային առևտրի միտումները: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է ավելի արդյունավետ կերպով ինտեգրել երկիրը գլոբալ տնտեսության մեջ:

Հանդիպման ժամանակ խոսվել է նաև առևտրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման և այդ գործընթացում Վրաստանի ջանքերի կարևորության մասին:



Opinion, pooling and voting