Վրաստանում գրանցվել է կարմրուկի 430 դեպք, հատկապես բարձր ցուցանիշ է 20-ից 40 տարեկան մարդկանց թվում

Վրաստանում գրանցվել է կարմրուկի 430 դեպք, հատկապես բարձր ցուցանիշ է 20-ից 40 տարեկան մարդկանց թվում

Վրաստանում հունվարի 21-ի տվյալներով գրանցվել է կարմրուկի 430 դեպք, հատկապես բարձր ցուցանիշ է 20-ից 40 տարեկան մարդկանց թվում,- այս մասին նշել է առողջապահության դեպարտամենտի հանրային առողջության պաշտպանության և ծրագրերի կառավարման ղեկավար Էկատերինե Ադամիան:

Ինչպես հայտարարում է Էկատերինե Ադամիան, կարմրուկը հեշտ փոխանցվող հիվանդություն է և բնութագրվում է արագ տարածմամբ:

«Կարմրուկի մասսայական տարածումից խուսափելու նպատակով, Վրաստանի կառավարությունը հունվարի 18-ին հրապարակել որոշում, ըստ որի կառավարության տարբեր գերատեսչություններն ունեն որոշակի պարտականություններ: 0-19 տարեկան անձանց համար կարմրուկի դեմ վակցինայի անցկացումը դառնում է պարտադիր: Եթե մանկապարտեզներում, դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում գտնվող անձինք չանցնեն պատվաստում և չկարողանան ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, հաստատության ղեկավարը իրավունք ունի քննարկել կարգավիճակի կասեցման հարցը: Այս թեմայով լրացուցիչ մանրամասները ճնշտելու համար կրթության նախարարության հետ նախատեսված է հանդիպում»,- հայտարարել է Էկատերինե Ադամիան:1tv.ge



Opinion, pooling and voting