Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է

Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է

2018 թվականին Վրաստանում 6 452 ճանապարհատրանպորտային պատահար է գրանցվել, որոնց պատճառով 459 մարդ է զոհվել, 9 047` վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է «Վրաստանի դաշինք հանուն անվտանգ ճանապարհների» հասարակական կազմակերպությունը՝ հղում անելով ներքին գործերի նախարարության տվյալներին:

Նույն տեղեկատվության համաձայն, 2017 թվականի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է 6 տոկոսով, միևնույն ժամանակ նվազել է մահացության ցուցանիշը:

Մասնավորապես, կազմակերպության տեղեկատվությամբ, 2017 թվականին Վրաստանում ճանապարհատրանսպորտային 6 079 դեպք է գրանցվել, որոնց պատճառով մահացել է 517 մարդ, վիրավորվել 8 461-ը:

2017 թվականի համեմատ 2018 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է 6 տոկոսով, վիրավորվածների թիվը նվազել է 7%-ով, իսկ մահացությունը` 11%-ով: Թբիլիսիում, նախորդ տարվա համեմատ, ցուցանիշն ավելացել է. ճանապարհատրանսպորտային դեպքերը 7%-ով, վիրավորները` 7-ով, իսկ մահացության դեպքերը` 4-ով:aliq.ge



Opinion, pooling and voting