
Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի Պ.Սեւակ փողոցի բնակիչները գտնվում են ձյան մեկուսացման մեջ. նրանք չեն կարող դուրս գալ իրենց բակերից:
Այս փողոցը գտնվում է Նինոծմինդա քաղաքի ծայրամասում: Փողոցի մեծ ձնակույտերը խոչընդոտ են հանդիսանում ինչպես բնակիչների, այնպես էլ ավտոմեքենաների համար, որոնք չեն կարողանում դուրս գալ բակերից: Բնակիչները բողոքում են, որ չնայած այն հանգամանքին, որ փողոցում իրկանացվել են ձնամաքրման աշխատանքներ, ճանապարհը կրկին անանցանելի է: Մաքրելուց հետո բնակիչները անցնում են նեղ ճանապարհով, որը խանգարում է տրանսպորտային միջոցների շարժմանը:
Նյութի մանրամասները բնակիչների հետ մեր զրույցում.