Վրաստանի արդարադատության նախարարությունը և Հաագայի միջազգային դատարանը համաձայնագիր են ստորագրել՝ Հաագայի դատարանի վճիռները կատարելու մասին:
Այսինքն միջազգային հանցագործները կարող են պատիժը կրել Վրաստանի բանտերում:
Համաձայնագիրը հիմնված է երկկողմ համաձայնության վրա։ Առաջին փուլում պետությունը պատրաստակամություն է հայտնում միանալ վճիռների իրականացման համակարգին, երկրոիդ փուլում պետությունն իրավունք ունի համաձայնել կսմ հրաժարվել իր տարածքում դատապարտյալներին ընդունելու առաջարկից։
Ներկայումս Հաագայի դատարանն ուսումնասիրում է Կոնգոյի, Ուգանդայի, Կենտրոնական Ամերիկայի հնարավոր հանցագործների գործեր։ Վրաստանի արդարադատության նախարարությունում գտնում են որ նշված համաձայնագիրը ուժեղացնում է Վրաստանի դերը՝ միջազգային արդարադատությունում և նշանակում է երկրի պատժի կրման համակարգի ընդունում։ Նմանօրինակ համաձայնագիր ավելի վաղ Հաագաբի դատարանը կնքել է Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի, Նորվեգիայի, Սերբիայի, Շվեդիայի, Սլովենիայի և Մեծ Բրիտանիայի հետ։
Վրաստանն ունի միջազգային հանցագործներ ընդունելու փորձ։ Վերջին ութ տարվա ընթացքում պատժի կրման համակարգի բարեփոխումներ են եղել։ Երաշխավորված են հանդիպումները՝ այդ թվում օնլայն։ գործում է բանտային խանութների ցանց, դատապարտյալները աշխատելու կամ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն ունեն։ Բացի այդ՝ բժշկական օգնությունից և գրադարանից օգտվելու իրավունք:aliq.ge