Վրաստանի պատժամիջոցների կիրառման և իրավաբանական օգնության հարցերով նախարարությունը հայտնել է, որ մարտի 14-ի դրությամբ ազատ է արձակվել 8339 կալանավոր այն լայնածավալ համաներման արդյունքում, որը ուժի մեջ է մտել հունվարին, հայտնում է apsny.ge-ն։
Համաներման հիմնական փուլը ավարտվել է մարտի 13-ին, և այժմ այն կարող է վերաբերվել նաև ևս 800 կալանավորների, ովքեր ձերբակալվել են խաբեբաության համար։
Սակայն, այդ ձերբակալվածները կարող են լքել բանտը միայն այն դեպքում, երբ դրա համաձայնությունը կտան նրանց գործողություններից տուժած մարդիկ։ Դատարաններն ունեն 4-ամսյա ժամկետ տվյալ գործերը վերանայելու համար։
Վրաստանում ձերբակալվածների թիվը գրեթե կրկնակի նվազել է, հիմնականում լայնածավալ համաներման արդյունքում։
Համաներման ակտն ընդունվել է Խորհրդարանում նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն ուժի մեջ է մտել հունվարի կեսերին այն բանից հետո, երբ օրենսդիր մարմինը հաղթահարել է նախագահի վետոն։tert.am