Զուգդիդիում հավանաբար «խոզի գրիպից» մահացել է մեկ մարդ

Զուգդիդիում հավանաբար «խոզի գրիպից» մահացել է մեկ մարդ

Զուգդիդիում հավանաբար «խոզի գրիպից» մահացել է մեկ մարդ: Հիվանդը, որը Զուգիդիի հիվանդանոցում բուժվում էր գրիպին բնորոշ ախտանիշներին, երեկ մահացել է: Առաջին ալիքին փաստը հաստատել է Զուգդիդիի հիվանդանոցի կլինիկական տնօրեն Սուլխան Օրժոնիան:

Այս պահի դրությամբ գրիպի ախտանիշներով Զուգդիդիի հիվանդանոցում բուժում է ստանում 19 մարդ, այստեղից մեկի վիճակը ծանր է, նա միացված է արհեստական շնչառության սարքին:

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում գրանցվել է «խոզի գրիպի» վարակի 19 դեպք, մահացել է չորսը:



Opinion, pooling and voting