Ծղալտուբոյում, սննդի օբյեկտներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածները գտնվում են Քութաիսիի այրվածքների կենտրոնում: Տուժած երիտասարդները այրվածքներ ունեն գլխի և դեպքի մասում, ինչպես նաև վերին վերջույթների վրա: Երկու տուժած գտնվում է ինտենսիվ թերապիայի, իսկ մեկը՝ վիրաբուժության բաժնում:
«Տուժածների առողջական վիճակը կայուն ծանր է, երկու երիտասարդ ստացել է վերին շնչառական օրգանների այրվածք, երեքն էլ այրվածքներ ունեն գլխի վարսերի մասում, պարանոցի և վերին վերջույթների մոտ»,- Առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է Այրվածքների կենտրոնի վիրաբույժ Գիորգի Աբեսաձեն:
Ծղալտուբոյում, արագ սննդի օբյեկտում այսօր առավոտյան տեղի է ունեցել պայթյուն: