Դահուկի մրցաշար Նինոծմինդայում

Դահուկի մրցաշար  Նինոծմինդայում

Հունվարի 27-ին Նինոծմինդա քաղաքում անցկացվեց դահուկի մրցաշար:
Մրցույթին մասնակցում էին Նինոծմինդայի դահուկորդները: Մրցակիցներին տրվել էր 300 մետր հեռավորություն, որը տրված ժամանակահատվածում պետք է անցնեին դահուկներով: Հաղթող ճանաչվեց նա, ով տրված հեռավորությունը անցավ ամենակարճ ժամանակահատվածում:

Ավելի տարեց մասնակիցներից հաղթեց Աղասին Հովհաննիսյանը, որը 20 վայրկյանում անցավ տրված հեռավորւթունը : Ավագ Ղարսլյանը հաղթեց կրտսեր տարիքային խմբում, որը անցավ 34 վայրկյանում 300 մետր հեռավորությունը:

Մրցույթը կազմակերպվել էր Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացիայի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Հանդուրժողականության, քաղաքացիական ինքնության եւ ինտեգրման աջակցության ծրագրի» շրջանակներում: