Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն ներկայացրել է հանրակրթական դպրոցների քննությունների նոր մոդելը:
Նա տեղեկացրել է, որ 2019-ից չեղարկվում են 11-րդ դասարանի ավարտական քննությունները։ Այս տարի 12-րդ դասարանցիների ավարտական քննությունները պահպանվում են՝ քննությունների արդեն սկսած շրջանն ավարտելու նպատակով:
Ըստ Գորգոձեի, 12-րդ դասարանցիների ավարտական քննություններն ամբողջությամբ կչեղարկվեն 2020-ից։
«Կապահովվի քննությունների անցկացումը նրանց համար, ովքեր նախորդ տարիներին չեն մասնակցել կամ չեն կարողացել հանձնել 11-րդ դասարանի ավարտական քննությունները», — հավելել է Սոփո Գորգոձեն:
«Այս որոշումը կայացրել ենք երկար հետազոտություններից ու քննարկումներից հետո՝ փորձելով հաշվի առնել նաև բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները: Դպրոցները կենտրոնացած կլինեն իրական գիտելիքների վրա, ոչ թե քննությունների» — պարզաբանել է Սոփո Գորգոձեն: aliq.ge