
Հունվարի 28-ին, ժամը 12: 30-ի սահմաններում, առկա մերկասառույցի պատճառով բեռնատարը դուրս էր եկել երթևեկելի գոտուց Եփրեմովկա -Գորելովկա ավտոճանապարհի հատվածում:
Ըստ մեր աղբյուրի` այս հատվածում վատ ճանապարհի եւ սառույցի պատճառով բեռնատարի ճանապարհից դուրս գալը եղել է տրանսպորտային միջոցների խցանման պատճառ: Մարդիկ հրելով ծանր բեռնատարը ազատել են ճանապարհը եւ ժամը 13: 00-ի դրությամբ այն կիսով չափ բացվել էր եւ ավտոմեքենաները կարողացել են անցնել: