«Ընդհանուր հիմունքները» պարտադիր քննական առարկա չի լինի

«Ընդհանուր հիմունքները» պարտադիր քննական առարկա չի լինի

Վրաստանի կրթական բարեփոխումների շրջանակներում ներդրվում է միասնական ազգային քննությունների նոր համակարգ, ըստ որի, 2020 թվականից «Ընդհանուր հիմունքներ» առարկայից քննությունը պարտադիր չէ։

Այս մասին կթական բարեփոխումների ծրագրի շնորհանդեսին հայտարարել է գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն:

Նա պարզաբանել է՝ դա նշանակում է, որ համալսարանները իրավունք կունենան իրենց ծրագրերին համապատասխան, ցանկության դեպքում քննությունների ցանկում ավելացնել ընտրովի առարկա, այդ թվում «Ընդհանուր հիմունքները»: Նրա խոսքով, 2020 թվականին միասնական քննություններում «Վրաց լեզու և գրականություն» և «Օտար լեզու»  առարկաներից քննությունները պարտադիր կլինեն բոլոր դիմորդների համար:

Սոփո Գորգոձեի խոսքերով, երրորդ պարտադիր առարկան կորոշվի ըստ բարձրագույն ուսումնական հաստատության ծրագրի: Օրինակ, «Մաթեմատիկան»՝ տեխնիկական ուղղությունների, «Պատմությունը»՝ հումանիտար ուղղությունների դեպքում:



Opinion, pooling and voting