Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի, Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով, արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը, լրատվությունն այս մասին տարածում է ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, Մլեթա-Գուդաուրի (Քվեմո Մլեթայից մինչև 85-րդ կմ.) հատվածում ավտոտրանսպորտի տեղաշարժը իրականացվելու է առանց դադարի անցնելու ռեժիմով:
Նշված ռեժիմով երթևեկությունը իրականացվելու է պարեկային ոստիկանության վերահսկողության տակ: