Գիտնականները Արեւի վրա բռնկումների թվի աճի են սպասում

Գիտնականները Արեւի վրա բռնկումների թվի աճի են սպասում

Արեւի վրա բռնկումների թիվը կսկսի աճել 2019թ․ երկրորդ կեսից, երբ սկսվի արեւային ակտիվության նոր ցիկլը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Իրենց կանխատեսումը գիտնականներն արել են հունվարի 26-ին գրանցված արեւային խոշոր բռնկումից ելնելով։ Այն տեւել է 22 րոպե։ Առավելագույն էներգաարտադրումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 17։22-ին։ Երկրի ուղեծրի մակարդակում այդ ընթացքում ռենտգենյան փափուկ ճառագայթման հոսքն աճել է մոտ 15 անգամ։

«Բացարձակ մեծությամբ միջադեպը Երկրի համար սպառնալիք չի ներկայացնում եւ նկատելի է դառնում վերջին 1-1,5 տարվա ընթացքում Արեւի ընդհանուր շատ ցածր ակտիվության ֆոնին»,- նշում են աստղագետները։

Նրանց տվյալներով, 2018թ․ ամբողջ ընթացքում Արեւի վրա տեղի է ունեցել միայն 13 բռնկում։ Համեմատության համար՝ 2017թ․ այդ բռնկումները երբեմն հասել են օրական 10-20-ի։

«Ամենայն հավանականությամբ, մեկ տարուց ոչ պակաս է պետք սպասել այն պահին, երբ բռնկումային ակտիվությունը նորից կսկսի ազդել Երկրի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Opinion, pooling and voting