
Նինոծմինդա քաղաքի սպորտային համալիրում անցկացվեց կարատեի բաց պարապմունքներ:
Մարզիկները վարժությունները կատարեցին փորձառու մարզիչ Սերգեյ Քսպոյանի ղեկավարությամբ: Այնուհետեւ երիտասարդ մասնակիցները սովորեցին մի քանի նոր մեթոդներ: Դասընթացի ժամանակ մարզիչը ցույց տվեց բազային տեխնիկական օրինակներ, ինչպես նաեւ խոսեց կարատեի հայտնի ոճերի մասին:
Դասընթացին ներկա էին սպորտային համալիրի աշխատակիցները եւ մարզիկների ծնողները : Տնօրինությունը հուսով է, որ նման միջոցառումները հետաքրքրություն կարթնացնեն երեխաների մեջ եւ նրանց կընդգրկեն սպորտի աշխարհում :
Մանրամասները սպորտային համալիրի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանի հետ մեր զրույցում.