Վրաստանի բնակչության մեծ մասը կողմ է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Վրաստանի բնակչության մեծ մասը կողմ է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Վրաստանի բնակչության մեծամասնությունը շարունակում է պնդել, որ երկրի գլխավոր արտաքին քաղաքական թիրախները պետք է լինեն անդամակցությունը Եվրամիությանն (ԵՄ) ու Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ):

ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) անցկացրած վերջին հարցումների համաձայն, բնակիչների 78 տոկոսը կողմ է երկրի անդամակցությանը ԵՄ-ին, միայն 9 տոկոսն է դեմ արտահայտվել, 7-ը դժվարացել է պատասխանել: Հարցվածների 78 տոկոսի համոզմամբ, Վրաստանը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին, սակայն 13 տոկոսի համար դա անընդունելի է, 9 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Դեկտեմբերի 6-20-ը NDI անցկացրած հարցմանը մասնակցել է 2 205 մարդ: aliq.ge



Opinion, pooling and voting