Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն մարտի 18 –ին երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նախատեսվում են Փանջիկիձեի հանդիպումները Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի, Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի, ինչպես նաեւ մշակույթի եւ զբոսաշրջության նախարարի հետ:
Վրաստանի ԱԳ նախարարը կհանդիպի նաեւ ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպում է նախատեսված նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:news.am