Հունվարի 29-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի մոտ հավաքվել էին Դիլիֆ, Մ. Գոնդուրա, Փ. Գոնդուրա եւ Մամզարա գյուղերի բնակիչները՝ պահանջելով, որ 1,400 մետրի փոխարեն, ասֆալտապատվի 7 կմ ճանապարհ:
«Մենք հավաքվել ենք այսօր, բարձրաձայնելու մեր ճանապարհի խնդրի մասին: Մեզ խոստացել էին, որ մինչեւ 2019 թ. -ի ավարտը նրանք կասֆալտապատեն ճանապարհը մինչեւ Դիլիֆ գյուղ: Բայց ամեն անգամ մեզ խաբում են, ընտրությունների ընթացքում խոստումներ են տալիս, բայց հետո չեն կատարում դրանք: Այսօր մենք եկել ենք պահանջելու խոստացածը: 1400 մետրը հինգ գյուղերի համար շատ քիչ է, եւ մենք պահանջում ենք լուծել այս հարցը: Նույնիսկ ձմռանը, ձնաբքի ժամանակ ճանապարհը լավ չի մաքրվում », – ասում են բնակիչները:
Բնակիչները նաև նշեցին, որ վատ ճանապարհների պատճառով մեքենաները բարվոք վիճակում չեն եւ հիմա օրենքով բոլոր մեքենաների համար պարտադիր տեխնիկական ստուգումները հնարավոր է չանցնեն:
Խնդրին լուծում տալու համար սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը հանդիպեց բնակիչների հետ:
«Բնակիչների պահանջները ճիշտ են, քանի որ բոլորին պետք է ճանապարհ եւ հատկապես ասֆալտապատ ճանապարհ: Այս ճանապարհին աշխատում է ձյուն մաքրող ծանր տեխնիկան, եթե ասֆալտապատ լիներ, ապա ասֆալտը շարքից դուրս կգար: Մենք ունենք պլան, ինչպես մյուս բոլոր քաղաքապետարանները, եւ ըստ որի ասֆալտապատում ենք քաղաքի փողոցները, միաժամանակ ասֆալտապատում ենք գյուղեր տանող ճանապարհները: Ես կփորձեմ օգնել մեր բնակիչներին եւ բնակիչներեի պահանջի մասին տեղյակ կպահեմ սակրեբուլոյի պատգամավորին, քաղաքապետին եւ կաշխատենք առնվազն մեկ կիլոմետր ավել ասֆալտապատել», – պատասխանեց Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը:
Քաղաքապետարանի ծրագրի համաձայն, այս տարի նախատեսվում է ասֆալտապատել Մամզարա գյուղի 1400 մետր ճանապարհը: Դիլիֆ գյուղ տանող ճանապարհի երկարությունը 7 կմ է :
Մանրամասները մեր նյութում.