Վերին Լարսը կրկին փակվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով

Վերին Լարսը կրկին փակվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով

Ռուսաստանը Հարավային Կովկասի երկրներին կապող Ռազմավիրական ճանապարհով երթեւեկությունը կրկին դադարեցվել է եղանակային պայմանների վատացման պատճառով: Այդ մասին հայտնում է Հարավային Օսիայի ԱԻՆ-ը:

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ հյուսիսօսական հատվածում «Վերին Լարս» անցակետը փակվել է Մոսկվայի ժամանակով ժամը 7:30-ից եւ կբացվի հատուկ կարգադրությունից հետո միայն:

Հիշեցնենք, «Վերին Լարս» անցակետը, որով կատարվում է Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների մեծ մասը, վերջին ժամանակներս բազմիցս փակվել է եղանակային պայմանների վատացման պատճառով:news.am



Opinion, pooling and voting