Մցխեթայի Ջվարի մենաստան շրջակայքի առևտրականները սպառնում են մասշտաբային բողոքի ցույցեր անցկացնել Վրաստանի պատրիարքարանի դիմաց: Նրանք պատրաստվում են նաև փակել Ջվարի տանող ճանապարհը, եթե իրենց պահանջները չկատարվեն:
Հիշեցնենք` հունվարի 14-ին ի նշան Ջվարի տաճարի հարակից տարածքում փողոցային առևտրով զբաղվողների, հոգևորականները 2 օրով փակել էին վանքի դռները:
Սա լուրջ սկանդալի էր հանգեցրել, քանի որ Ջվարի մենաստանը զբոսաշրջիկների համար ամենահայտնի վայրերից մեկն է:
Բանակցությունների արդյունքում հոգևորականները քաղաքային իշխանությունների հետ համաձայնության էին եկել, իսկ առևտրականների համար կառավարությունը հատուկ վայր էր առանձնացրել:
Առևտրականները, սակայն, դժգոհ են մնացել աշխատանքային նոր պայմաններից և պահանջում են վերադառնալ նախկին վայր: Նրանց խոսքով առևտրի համար հատկացրած նոր տարածքը տաճարից 500 մետր հեռավորության վրա է գտնվում և ճանապարհից չի երևում: Վերջիններս պատրիարքարանին 1 օր ժամանակ են տվել տաճարի տարածք վերադառնալու համար, հակառակ դեպքում պատրաստվում են բողոքի զանգվածային ցույցեր անցկացնել:aliq.ge