Կայացավ սակրեբուլոյի հերթական նիստը

Կայացավ սակրեբուլոյի հերթական նիստը

Հունվարի 30-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի սակրեբուլոյում տեղի ունեցավ հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին հինգ հարցեր:

Առաջին հարցը «Նինոծմինդայի մունիցիպալիտետի սեփականությունում եղած Դիլիֆ գյուղում գտնվող անշարժ գույքի՝ քաղաք Նինոծմինդայի ջրապոմպակայանի ( 295 մետր քառակուսի) եւ Դիլիֆ-Նինոծմինդա ջրագծի (ընդհանուր երկարությունը 8320 գծամետր), որպես պետության սեփականություն անհատույց փոխանցման համար համաձայնություն տալու մասին» Նինոծմինդայի մունիցիպալիտետի ավագանու 2018թ-ի հոկտեմբերի 12-ի №23 16 կարգադրության մեջ փոփոխություն մտցնելու մեջ:

Երկրորդ հարցը վերաբերում էր ուղիղ տնօրինման կարգով, ժամանակավոր օգտագործման իրավունքով, Նինոծմինդայի մունիցիպալիտետի շարժական գույքի, ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձի
«Նինոծմինդայի մունիցիպալիտետի կոմունալ, բարեկարգման եւ մաքրման ծառայությանը», անվճար հանձնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին:

Երրորդ հարցը. «Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում մտնող մունիցիպալիտետների հետ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձի «Սամցխե Ջավախեթիի նշանակման վայրի կառավարման կազմակերպություն» հիմնադրման մասին:

Չորրորդ հարցը. Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարածքում արտաքին առեւտրի կարգավորման կարգի եւ թույլտվության ձեւի որոշման մասին:

Հինգերորդ հարցը. Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2019 թ-ի սոցիալական օգնության ծրագրի հաստատման մասին:

Պատգամավոր Արայիկ Բդոյանը դեմ էր առաջին հարցին: Նա կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Դիլիֆ գյուղի պոմպակայանը լինի քաղաքապետարանի ղեկավարությամբ:

Հանդիպման ընթացքում շատ պատգամավորներ բարձրացրեցին իրենց գյուղերում գոյություն ունեցող խնդիրները: Սպասովկա գյուղից նշեցին, որ մինչեւ երկու անգամ չեն զանգահարում կոմունալ ​​ծառայություն, նրանք աղբը չեն տանում: Իսկ Հեշտիա գյուղում չեն փոխում շարքից դուրս եկած գիշերային լուսավորման լամպերը:

Այս հարցերը հավանության արժանացան սակրեբուլոյի պատգամավորների կողմից: Հինգերորդ հարցը տեղափոխվեց փետրվարին կայանալիք հանդիպմանը:

https://www.facebook.com/radiotvnor/videos/250826992300852/
https://www.facebook.com/radiotvnor/videos/345316999416161/