
2020 թ. հունվարի 1-ից Նինոծմինդայի կենտրոնական փողոցներում փողոցային առեւտուրը կարգելվի:
Հունվարի 30-ին Նինոծմինդայի քաղաքապետարանը հաստատեց փողոցային առեւտրի արգելման մասին որոշումը:
Սակրեբուլոյի որոշմամբ փողոցային առեւտուրը լիովին կարգելվի Ազատություն եւ Դավիթ Շինարար փողոցներում :
Փողոցային առեւտուրը կարգելվի Պուշկին փողոցում մինչեւ Գոգոլ եւ Տերյան փողոցների խաչմերուկ եւ Հովսեփյան փողոցում մինչեւ Ազատության եւ Գոգոլի խաչմերուկ :
Մինչ նշված ժամանակահատվածը քաղաքապետարանը մտադիր է լուծել նոր շուկայի խնդիրը: