Նինոծմինդա քաղաքի Աբովյան փողոցի ջրատար խողովակի վնասման պատճառով որոշ տների ջրագիծը սառել է :
Բնակիչները ստիպված են անցկացնել նոր ջրագիծ, որպեսզի իրենց տներում ունենան ջրամատակարարում:
Ջրամատակարարող ընկերությունը տանում է աշխատնքներ առկա խնդիրը վերացնելու ուղղությամբ :
Քաղաքի այս հատվածում ջրագիծն անցկացվել է անցյալ դարի 70-ական թվականներին պողպատե խողովակներով:
Բնակիչների խոսքով `այս տարի նախատեսվում է Աբովյան փողոցի ասֆալտապատում, եւ եթե ջրագիծը չփոխվի , ապա հետագայում կարող է առաջանալ ջրագծի հետ կապված խնդիրներ, եւ ասֆալտը նորից շարքից դուրս կգա:
Հին ջրագծերի խնդիրը առկա է ոչ միայն Աբովյան փողոցում, այլ նաև քաղաքի մյուս փողոցներում եւս: Օրինակ, 2012 թ-ին Պուշկինի փողոցը ասֆալտապատվել է, իսկ ջրագիծը չի փոխվել: Սա հաճախ հանգեցնում է ջրագծի վթարի, իսկ վերականգնման արդյունքում շարքից դուրս է գալիս ասֆալտը :