Վրաստանում հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ երկրում չկա ժողովրդավարություն

Վրաստանում հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ երկրում չկա ժողովրդավարություն

Վրաստանում Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից անցկացված հարցումների արդյունքներով՝ հարցվածների մեծ մասը կարծում է, որ երկրում չկա ժողովրդավարություն։

Հարցին, թե որքանով եք կարևորում ժողովրդավարական երկրում ապրելը, հարցվածների 59 տոկոսը կարծում է, որ շատ կարևոր է, 33 տոկոսի կարծիքով կարևոր է, մինչդեռ 24 տոկոսի համար աննշան կարևորություն ունի:

Հարցին, թե արդյո՞ք Վրաստանում կա ժողովրդավարություն, հարցվածների 43 տոկոսի կարծիքով կա, 46 տոկոսի կարծիքով՝  չկա, իսկ հարցվածների 11 տոկոսը հարցին պատասխան չի ունեցել:

NDI-ը հարցումներն անցկացրել է դեկտեմբերի 6-ից 20-ը Վրաստանի ամբողջ տարածքում (բացառությամբ օկուպացված տարածքների), 2 205 առանձին հարցազրույցների միջոցով:



Opinion, pooling and voting