Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հայտարարել է, որ 12-րդ դասարանի չեղարկումը չի մտնում բարեփոխումների շրջանակներում: Ինչ վերաբերում է 12-րդ դասարանցիների ավարտական քննությունների 2020 թվականի փոխարեն 2019 թվականին չեղարկելուն, նախարարի խոսքերով այդ թեմայի վերաբերյալ քննարկումներ են ընթանում օրենսդիրների և փորձագետների միջև:
Կրթության նախարարության կողմից նախատեսված բարեփոխումների շրջանակներում, ակնկալվում էր, որ դպրոցներում 12-րդ դասարանը կչեղարկվեր:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին կրթության նախարարությունը հայտարարել էր, որ 2019 թվականին կչեղարկվեն 11-րդ դասարանի, իսկ 2020 թվականին 12-րդ դասարանիավարտական քննությունները:aliq.ge