Եվրամիությունը համաձայնեցրել է նոր այցագրային օրենսգիրքը: Ինչպես գրում է գերմանական «Դոյչե Վելե» հրատարակչությունը, նոր կարգը վերաբերելու է Եվրամիություն կարճատև զբոսաշրջային այցեգրերի ընդունմանը:
Եվրամիություն այցելելու ցանկացողները այցեգիր վերցնելու համար դիմումը լրացնելու են, ոչ թե երեք, այլ վեց ամիս շուտ: Նույն ժամանակ մեծացվելու է այցեգրային վճարումը, 60 եվրոյի փոխարեն այն կլինի 80: Իսկ այցեգիր տալը կապված կլինի այն բանի հետ, թե որքանով է այդ երկիրը արտաքաղթի հարցերով համագործակցում Եվրամիության հետ: Կոնկրետ, այն երկրների քաղաքացիները, որոնք անօրեն ներգաղթյալներին ետ են վերադարձնում, այցեգիր կստանան ավելի հեշտացված կարգով:
Ինչպես հայտարարում են Եվրամիությունում, այս փոփոխությունների նպատակը զբոսաշրջիկների և գործարարների երթևեկության պարզեցումն է և պայքարը անօրինական ներգաղթի դեմ:
Ոչպաշտոնական համաձայնագիրը պետք է հաստատի եվրախորհրդարանը, որից հետո այն քննարկելու և հաստատելու են եվրոպական խորհրդում:
Այցեգրային օրենսգրքում փոփոխությունները եվրամիության մատյանում կմտցվի հրապարակելուց 6 ամիս անց և կվերաբերի այն քաղաքացիներին, որոնց համար հարկավոր է Շենգենի այցեգիր:
Նոր կարգավորումները Վրաստանի քաղաքացիներին չեն վերաբերելու:1tv.ge