Վրաստանում լաբորատոր ճանապարհով հաստատվել է խոզի գրիպից՝ H1N1 վիրուսից մահվան հերթական դեպքը։
Ինչպես տեղեկացնում Грузия online-ը, Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տվյալներով՝ գրիպի այս տեսակից մահացածների թիվը Վրաստանում հասել է 25-ի։
Համաձայն կենտրոնի տվյալների՝ գրիպի սեզոնի սկսվելուց ի վեր գրանցվել է H1N1 վիրուսի 316 դեպք, որից 294-ը եղել է A տիպի, իսկ 22-ի դեպքում՝ B տիպի:
Մահացածների թվում հիմնականում 30-64 տարեկան անձինք են, ովքեր բժշկի ուշ են դիմել։
Կենտրոնի մասնագետների կանխատեսումներով՝ մարտի վերջին հիվանդների թիվը կնվազի, իսկ ապրիլին կարող են լինել միայն առանձին դեպքեր։