12-րդ դասարանի ավարտական քննությունները, հավանաբար, այս տարի կչեղարկվեն, սակայն հարցով խորհրդակցությունները դեռ շարունակվում են: Հենց այս հարցի շուրջ է խորհրդարանի կրթության հանձնաժողովի նախագահ Մարիամ Ջաշին հունվարի 31-ին հանդիպել նախարար Միխեիլ Բատիաշվիլիին:
Մարիամ Ջաշիի կարծիքով, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները այս դեպքում պետք է հավասար պայմաններում լինեն:
Քննությունների չեղարկման հարցի շուրջ վերջնական որոշումը, Imedi հեռուստաընկերության տեղեկատվությամբ, հանրության այսօր կներկայացնի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին կրթության նախարարությունը հայտարարել էր, որ 2019 թվականին կչեղարկվեն 11-րդ դասարանի, իսկ 2020 թվականին՝ 12-րդ դասարանի ավարտական քննությունները:alq.gehttps://www.aliq.ge/ays-tari-havanabar-kchegharkven-12-rd-dasarani-khnnuthyunnereh/