Վրաստանի ներքին գործերի նախարարությունը անձնական կյանքը պատկերող տեսանյութերը պահելու և տարածելու մեղադրանքով ձերբակալել է 16 մարդու,-այս մասին հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, ՆԳ նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն, Վլադիմեր Բորցվաձեն:
Նրա հայտարարությամբ, նշված անձինք սոցիալական ցանցի և բջջային ինտեռնետհավելվածների միջոցով, պահում և մասսայաբար տարածում էին անձնական կյանքը պատկերող տեսանյութերը:
«Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտում ընթանում է հետաքննություն, անձնական կյանքը պատկերող տեսանյութերի տարածման փաստով: Իրականացրած օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում, նշված տեսանյութերը պահելու և տարածելու մեղադրանքով, Վրաստանի ՔՕ 157-րդ հոդվածի պրիմա հոդվածի առաջին և երկրորդ մասերով ձերբակալվել է 16 մարդ:
Հետաքննությամբ հաստատվել է, որ նշված անձինք սոցիալական ցանցի և բջջային ինտեռնետհավելվածների միջոցով, պահում և մասսայաբար տարածում էին անձնական կյանքը պատկերող տեսանյութերը: Ցանկանում եմ հիշեցնել հասարակությանը, որ մարդկանց անձնական կյանքը պատկերող տեսանյութերի անօրեն ձեռք բերումը, պահումը և տարածումը քրեական հանցանք է, որը պատժվում է 4-ից 8 տարի ազատազրկմամբ:
Կոչ ենք անում հանրությանը, չներգրավվել հանցավոր գործունեությանը և դադարեցնել նման տեսանյութերի տարածումը: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների կողմից կընդունվեն համապատասխան միջոցներ: Այս պահին հետաքննությունը շարունակվում է, այլ անձանց հայտնաբերելու նպատակով»,-հայտարարել են ՆԳՆ-ում:1tv.ge