
Վերանորոգված ճանապարհը մեկ տարի չծառայեց, այն շարքից դուրս է եկել եւ վերանորոգման կարիք ունի:
2018 թ. նոյեմբերին Նինոծմինդա քաղաքի Դավիթի- Շինարար կենտրոնական փողոցում «Ջավախավտոգզա» ընկերությունը մասնակի վերանորոգում էր իրականացրել, ասֆալտապատվելով առկա փոսերը:
Արդեն 2019 թ-ի հունվարին քաղաքի այս հատվածում հայտնվել են փոսեր: Ասֆալտի վերանորոգումից երկու ամիս դեռ չի անցել, սակայն ճանապարհը ավելի վատ վիճակում է քան նախկինում, ասֆալտը «հալվում է» ձյան հետ:
Բնակիչների խոսկով`ամեն տարի էլ նույն իրավիճակն է, եթե աշխատանքը կատարվի բարեխիղճ ապա ամեն տարի ստիպված չեն լինի վերանորոգել նույն ճանապարհը: Ասֆալտապատումը անորակ է , նույնիսկ անզեն աչկով կարելի է տեսնել, երկու կամ երեք ամիս առաջ արեցին, սակայն արդեն քանդվել է:
Ճանապարհի այս հատվածով երթեւեկությունը բարդանում է ասֆալտի անհարթության պատճառով : Ճանապարհի փոսերն ու ճաքերը դառնում են մեքենայի խափանումների եւ դժբախտ պատահարների հաճախակի պատճառ: