Վրաստանի խորհրդարանը վերադառնում է Թբիլիսի

Վրաստանի խորհրդարանը վերադառնում է Թբիլիսի

Փետրվարի 5-ին կմեկնարկի Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը:

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից ի վեր առաջին անգամ խորհրդարանի լիագումար նիստը տեղի կունենա Թբիլիսիի մասնաշենքում։ Այսպիսով, խորհրդարանն այսուհետ իր գործունեությունը կվերսկսի երկրի մայրաքաղաքում:

Խորհրդարանի գարնանային նստաշրջանի մեկնարկին օրակարգային հարցերից մեկը կլինի երկրի իրավիճակի կարևորագույն խնդիրների վերաբերյալ նախագահի ամենամյա զեկույցը:

Բացի այդ, նոր կանոնակարգի համաձայն, առաջին անգամ խորհրդարանի նախագահը հանդես կգա գործունեության ամենամյա զեկույցով:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո հիմնական աշխատանքներն իրականացնում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության տարիներին կառուցված Քութայիսիի շենքում, սակայն այս տարիներին մշտապես օրակարգում էր Թբիլիսի տեղափոխվելու հարցը։



Opinion, pooling and voting