The Telegraph-ը Վրաստանը ներառել է լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում

The Telegraph-ը Վրաստանը ներառել է լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում

The Telegraph-ը Վրաստանը ներառել է լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում։

Վրաստանը բրիտանական հայտնի The Telegraph-ի «10 ուղղություն 2019-ին հանգիստը վայելելու համար» ցանկում զբաղեցրել է 4-րդ տեղը։

Պարբերականը Վրաստանը անվանել է «իսկապես աշխարհի գեղեցիկ վայրերից մեկը»՝ ընդգծելով, որ զբոսաշրջիկներին սպասում են հինավուրց տաճարներն ու հյուրընկալ ժողովուրդը։ Բացի այդ, նշվում է, որ Վրաստանը գինու հայրենիք են համարում։

Հոդվածում նաև շեշտվում է, որ անցյալ տարի Վրաստանը 8 մլն օտարերկրյա այցելու է ընդունել։

The Telegraph-ը հույս է հայտնում, որ վերջերս Լոնդոնի և Քութայիսիի միջև սկսված ուղիղ չվերթներն էլ ավելի շատ հյուրեր կբերեն Վրաստան՝ ձյունածածկ գագաթներով, գորգերի նման խաղողի փռված այգիներով ու գեղեցիկ քաղաքներով երկիր։aliq.gehttps://www.aliq.ge/the-telegraph-eh-vrastaneh-nerarel-e-lavaguyn-zbosashrjayin-ughghuthyunneri-cankum/



Opinion, pooling and voting