Վնասված ջրագիծը հեղեղել է հարակից շինությունը

Վնասված ջրագիծը հեղեղել  է հարակից շինությունը

Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում ջրագծի վթարի արդյունքում ջուրը լցվում է Պուշկինի թիվ 73 հասցեում գտնվող տան հարակից շինություն:

Առկա խնդիրը վերացնելու համար քաղաքի ջրամատակարարող ընկերության աշխատակիցները ստիպված քանդում են ասֆալտի շերտը:


Քաղաքի այս հատվածում ջրագիծն անցկացվել է անցյալ դարի 70-ական թվականներին պողպատե խողովակներով սակայն ժամանակի ընթացքում խողովակները սկսել են քայքայվել:

Պուշկին փողոցի ջրագծի պողպատե խողովակների խնդիրը առավել ակտուալ դարձավ 2012 թվականի ասֆալտապատումից հետո, որտեղ ջրագիծը չի փոխվել: Սա հաճախ հանգեցնում է ջրագծի վթարի, իսկ վերականգնման արդյունքում քանդվում է ասֆալտը :