Փետրվարի 5-ին Նինոծմինդայի մարզադպրոցի ղեկավարությունը Օրոջալար գյուղում բացեց սեղանի թենիսի խմբակ: Խմբակի մարզիչ նշանակվեց Աշոտ Սողոյանը:
Օրոջալար գյուղի երիտասարդների շրջանում զարգացած է այս մարզաձեւը եւ սեղանի թենիսի մեջ ներգրավված շատ երիտասարդներ կան: Օրոջալարի երիտասարդները մունիցիպալիտետում, պարբերաբար մասնակցում են սեղանի թենիսի առաջնությունը:
Մարզումնրին կարող են մասնակցել 6-ից 16 տարեկան երեխաներ: Մարզիչ Աշոտ Սողոյանը շաբաթը երկու անգամ դասընթաց կանցկացնի նաեւ Նինոծմինդայում: Յուրաքանչյուր ոք, ովքեր հետաքրքրված են այս մարզաձեւով կարող են կապ հաստատել Նինոծմինդայի սպորտային դպրոցի ղեկավարության հետ եւ գրանցման համար համապատասխան փաստաթղթեր ներկայացնել:Կարող են գրանցվել ինչպես տղաները այնպես էլ աղջիկները:
Մարզական դպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանը նշեց , որ սեղանի թենիսը, մունիցիպալիտետում բավականին զարգացած սպորտաձեւերից մեկն է, բացի դրանից անցյալ տարի շատ հաջողություններ ունեցանք ազատ ոճի ըմբշամարտի, կարատեի, շախմատի, լեռնադահուկային սպորտի, վոլեյբոլի ոլորտում եւ մենք ցանկանում ենք առաջ ընթանալ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ակտիվացնենք սպորտային կյանքը եւ երիտասարդներին փողոցից կտրենք, – նշեց սպորտդպրոցի տնօրենը: