Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն 2018 թվականին բարեգործական նպատակներով ծախսել է մոտ 330,000 լարի:
Տվյալները ներկայացված են քաղաքապետի հայտարարագրում: Թբիլիսիի ղեկավարի տարեկան աշխատավարձը կազմում է 31,168 լարի: Կալաձեի եկամուտի հիմնական աղբյուրը բիզնեսն է: Ըստ արձանագրության՝ նախորդ տարի ուկրաինական կազմակերպություններից ստացված եկամուտը կազմել է 500 հազար դոլար և 315 հազար եվրո:
Նախորդ տարի քաղաքապետը նոր բնակարան է ձեռք բերել, նոր ավտոկայանատեղի և 4 ավտոմեքենա:
Ծախսերի մեջ երևում է նաև քաղաքական նպատակով նվիրատվություն՝ 50 հազար լարիի չափով:aliq.gehttps://www.aliq.ge/thbilisii-khaghakhapeteh-330-000-larii-baregortcuthyun-e-arel/