Հունվարին անտառահատման 400-ից ավելի դեպք է գրանցվել

Հունվարին անտառահատման 400-ից ավելի դեպք է գրանցվել

Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության աշխատակիցների կողմից հունվարին ապօրինի ծառահատումների 401 դեպք է արձանագրվել: 

Դեպքերից 15-ը քրեական հանցագործության տարրեր ունեն: Այս մասին հայտնում է  շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտը: Դեպքերի մեծ մասը՝ 152-ը գրանցվել է Կախեթիում: Ամենաքիչը՝ Մցխեթա-Մթիանեթիում՝ ընդամենը 3 դեպք:

Իմերեիթիում և Քվեմո Սվանեթիում նույնպես ծառահատումների դեպքերը հաճախացել են:

Ընդհանուր առմամբ՝ առգրավվել է 427 խորանարդ մետր փայտանյութ: Հունվարին համապատասխան ծառայությունները նաև բացահայտել են ապօրինի գործող 53 անտառահատ արտադրամաս և առգրավել երեք փայտահատ հաստոց:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա հուլիսին վարչապետ Բախտաձեն հայտարարել էր անտառահատումների և դրանք թաքցնողների նկատմամբ անզիջում ու խիստ պայքարի մասին:

Վրաստանի անտառային ֆոնդը 2,9 մլն հետկար է, որից 2,5 միլիոնն՝ անտառածածկ: Սա երկրի ընդհանուր տարածքի 40 %-ն է: Անտառածածկ տարածքներով հարուստ է հատկապես երկրի արևմուտքը։



Opinion, pooling and voting