Ախալքալաքի շուկայի տնօրենին ու հսկիչին զրկել են ազատությունից

Ախալքալաքի շուկայի տնօրենին ու հսկիչին զրկել են ազատությունից

Փետրվարի 4-ին, Ախալցիխեի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել Ախալքալաքի ագրարային շուկայի տնօրենին և հսկիչին՝ խմբային կաշառքի վերցնելու համար և դատապարտել 4 տարի ազատազրկման:

Այս տեղեկատվությունը տարածում է sknews.ge կայքը:

Շուկայի տնօրենին ձերբակալել են հենց դատարանի դահլիճից: Ավելի վաղ վերջինս առողջական խնդիրների պատճառով 10 000 լարի գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Իսկ շուկայի գլխավոր հսկիչ Մերուժան Հովհաննիսյանը գտնվում էր նախնական կալանքի տակ:

Դատական նիստին, երբ դատավորը հայտարարել է դատավճիռը, Մերուժան Հովհաննիսյանը ձեռքերով խփել է նստարաններին, աղմուկ է բարձրացել: Իսկ Արարատ Սահարյանի եղբայրը փորձել է մոտենալ մեղադրյալներին: Դատապարտյալներին տարել են, իսկ ներկաներին դատական նիստերի դահլիճից հեռացրել են մանդատուրիները:

Կաշառք վերցնելու մեղադրանքով Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները մայիսի 21-ին ձերբակալել էին Ախալքալաքի շուկայի տնօրեն Արարատ Սահարյանին։

Մերուժան Հովհաննիսյանը ձերբակալվել էր 5 օր առաջ, մայիսի 16-ին նույն մեղադրանքով: Վերջինս նախնական կալանքի վայրից բաց կոչով դիմել էր երկրի նախագահին: Նա գտնում է, որ ինքը հանդիսանում է քաղբանտարկյալ:



Opinion, pooling and voting