6-8-րդ դասարանների աշակերտները բոլորից շատ են ենթարկվում ․․․

6-8-րդ դասարանների աշակերտները բոլորից շատ են ենթարկվում ․․․

6-8-րդ դասարանների աշակերտները բոլորից շատ են ենթարկվում Ինտերնետի բացասական ազդեցությանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց STEM ծրագրերի ղեկավար Հայկազ Բաղյանը։

Նրա խոսքերով, տեղեկատվական կրթության ոլորտը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում։ «Եթե ԱՄՆ-ում ուսումնական ծրագրերը նախատեսված են մեկ տարվա համար, ապա Հայաստանում ընդամենը մեկ ամիս կա, որպեսզի բնակչությանը ծանուցվի վտանգների մասին եւ նոր մշակույթ ներդնելու փորձ արվի»,- նշեց նա։

Հայկազ Բաղյանն ընդգծեց, որ այս տարի նախաձեռնվել է բաց դասերի, ինչպես նաեւ՝ ծնողական ժողովների անցկացման ծրագիր։ «Սակայն նախեւառաջ պետք է պատրաստել մանկավարժներին, ովքեր կարող են դպրոցներում հատուկ կուրսեր անցկացնել։ Ինֆորմատիկայի ուսուցիչները հանարավոր ամեն բան անում են, որպեսզի երեխաներն այդ ոլորտում որեւէ կրթություն ստանան»,- պարզաբանեց Բաղյանը։

Նա հավելեց, որ այսօր արդեն ընթանում է 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը, եւ դա խոսում է այն մասին, որ մարդկային ռեսուրսների տեսքով էժան աշխատուժը շուտով դուրս կմղվի տնտեսությունից։ «Այս ոլորտում առանց համապատասխան գիտելիքներ ստանալու մենք չենք կարող մրցունակ լինել համաշխարհային տնտեսության մեջ»,- նկատեց Հայկազ Բաղյանը։ Նա նշեց, որ Հայաստանում զանգվածային լրատվամիջոցները մեծ մասամբ բացասական տեղեկատվություն են տարածում, որոշներն՝ ընդհանրապես ապատեղեկատվություն։



Opinion, pooling and voting