Իսկապես չեմ ցանկանում, որ Վրաստանում տեսնենք միայն էլիտար դպրոցներ. Մամուկա Բախտաձե

Իսկապես չեմ ցանկանում, որ Վրաստանում տեսնենք միայն  էլիտար դպրոցներ. Մամուկա Բախտաձե

Իսկապես չեմ ցանկանում, որ Վրաստանում տեսնենք միայն այսպես կոչված էլիտար դպրոցներ,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է կրթության բարեփոխման ամփոփիչ շնորհանդեսի ժամանակ: Նրա խոսքերով, Վրաստանում բոլոր դպրոցները պետք է լինեն հաջողակ և բարձ որակի:

Վարչապետի խոսքերով, կառավարության առաջնահերթությունը լինելու է ուսուցչի տեղը և նրա հասարակական կարգավիճակը:

«ՈՒսուցիչների վարձատրումը դառնալու է ադեկվատ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու հատուկ կարիքներ ունեցող աշակերտներին, և նրանց դպրոցի կյանքին ինտեգրմանը: Պետք է ապահովվի անվտանգ և բռնությունից ազատ միջավայր, շարունակվելու է դպրոցների կառուցում-վերանորոգումը: Իսկապես չեմ ցանկանում, որ Վրաստանում տեսնենք միայն այսպես կոչված էլիտար դպրոցներ: Վրաստանում բոլոր դպրոցները պետք է լինեն հաջողակ և բարձ որակի: Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու տարածաշրջաններին, որտեղ հիմնախնդիրները ավելի են զգացվում»,-հայտարարել է վարչապետը:

Նրա հայտարարությամբ, կրթությունը և գիտությունը կոմպլեքսային համակարգ է և կազմված են բազմաթիվ միմյանց հետ փոխկապված մասնիկներից: Այսպիսով բարեփոխումներին մասնակցում են փորձագետներ և կրթության ոլորտի մասնագետներ:1tv.gehttps://1tv.ge/am/news/iskapes-chem-cankanum-or-vrastanum-tesnenkh-miayn-ayspes-kochvatc-elitar-dprocner-mamuka-baxtadze/



Opinion, pooling and voting