Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվությամբ, կմշակվի և կհաստատվի ուսուցիչների հավաստագրման նոր մոդելը և աշխատավարձի քաղաքականությունը:
Գերատեսչության տեղեկատվությամբ, նշված մոդելը մոտ ապագայում կհաստատվի:
Բացի այդ, ուսուցիչների համար կչեղարկվեն կրեդիտ բալերը և մանկավարժները կազատվեն ինքնագնահատման պարտավորությունից: Նշվում է նաև, կրթության համակարգի բարեփոխման շրջանակներում 2021-2023 թվականներին նախակրթական ծրագիր կապահովվի Վրաստանի բոլոր երեխաների համար: aliq.ge