2018 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետից Վրաստանի տարբեր զորամասերում ծառայում են 106 հոգի:
Գարնանային զորակոչի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետի ռազմական նախագծի շրջանակներում ծառայություն են անցնում 53 հոգի:Պաշտպանության նախարարության միջոցով վրացական զինված ուժերու ծառայում են 41 զինակոչ, 2 զինակոչիկներ ծառայության են անցել Թբիլիսիի Ներքին գործերի նախարարությունում, 7 հոգի ծառայում են հատուկ հանձնարարությունների բաժնում, 3 հոգի ծառայում են անվտանգության ծառայությունում:Աշնանային զորակոչի ընթացքում ծառայում են 53 հոգի, ՊՆ-ում ծառայում են 35 զինծառայողներ, Թբիլիսիի ՆԳՆ-ում ծառայում է 2 զորակոչիկ, հատուկ հանձնարարությունների բաժնում `7 զինծառայող եւ անվտանգության ծառայությունում 9-ը զինծառայող:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական ծառայության ղեկավար Նաիրի Մանուկյանի խոսքով, 2018 թվականի պլանը կատարված է:Զինվորական ծառայությունում փոփոխություններ չկա ծառայության ընթացքը 12 ամիս է: Նշենք , որ 50 լարի դրամական հատուցումը վճարվում է զինծառայության համար: Զինծառայողն իրավունք ունի շաբաթվա 2 օրը շաբաթ եւ կիրակի գնալ տուն, եթե նա ցանկանա: Զինծառայությունը Վրաստանում համարվում է պարտադիր: Յուրաքանչյուր 18-ից 27 տարեկան երիտասարդ համարվում է զինապարտ: Փետրվարի 1-ին սկսվել է 2019 թվականի գարնանային զորակոչը :
2019 թվականի գարնանային զորակոչը սկսվել է հունվարի 29-ից եւ շարունակվել մինչեւ փետրվարի 1-ը:
Մանրամասների մասին մեզ տեղեկություն հաղորդեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական ծառայության ղեկավար Նաիրի Մանուկյանը.