Վրաստանի ազգային բանկը հայտարարում է, որ վարկ տվող առանձին սուբյեկտներ փորձում են շրջանցել օրենքի պահանջները:
Այս մասին ազգային բանկը տարածում է հայտարարություն, որում խոսվում է 2019 թվականի հունվարի 1-ից գործի դրված փոփոխությունների մասին:
«2019 թվականի հունվարի 1-ից, անձը, որի նկատմամբ 20 ֆիզիկական անձից ավել ունի վարկային պատասխանատվություն և նույն ժամանակ տրամադրում է վարկեր, պարտավոր է, գրանցվի ազգային բանկում: Վարկ տրամադրող սուբյեկտները պետք է պաշտպանեն օրենքը և բանկի կողմից հաստատված պահանջները, այդ թվում մինչև 200 հազար լարի վարկ պետք է տրամադրեն միայն ազգային դրամով, պահպանեն առավելագույն արդյունավետ տոկոսադրույքի 50 տոկոսանոց սահմանը կարգավորումներով հաստատված դեպքերում, վարկ տրամադրեն միայն վարկ վերցնող անձի վճարելու հնարավորությունների սահմաններում, ստույգ լրատվություն փոխանցեն վարկ վերցնող անձանց և այլն:
Մեր ունեցած տվյալներով, առանձին սուբյեկտները հավանաբար փորձում են շրջանցել օրենքով սահմանված նորմերը, այդ թվում գրանցման տեսանկյունից և շարունակում են այնպիսի վարկային գործունեություն, որը բացի քաղաքացիական իրավական պատասխանատվության, հնարավոր է հանդիսանա հետաքննչական մարմինների կողմից ուսումնասիրության առարկա»,-ասված է հայտարարությունում:1tv.gehttps://1tv.ge/am/news/vark-tvogh-phordzum-en-shrjancel-orenkhov-sahmanvatc-pahanjnereh-azgayin-bank/