Չնայած այն հանգամանքին, որ տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ փետրվարի 5-ից «Green Way»( Կանաչ ճանապարհ) ընկերությունը կսկսի գործել Ախալքալաքում տրանսպորտային միջոցների տեխնիկական ստուգումներն անցնելու համար, սակայն երկրորդ օրը այս վայրում ստուգումներ չիրականացվեց:
Վարորդները առավոտվանից եկել են թիվ 1 նախկին զինվորական ավանի մոտ գտնվող Վաչիանի մայրուղու վրա տեղակայված բենզալցակայանի տարածք, տեխնիկական ստուգումներն անցնելու համար, բայց առանց ստուգում անցնել կրկին վերադարձել են հետ:
Վարորդները բողոքում են, որ ծաղրում են իրենց վրա եւ արհեստական խնդիրներ են ստեղծում: Վարորդներից մեկը նշեց, որ մեքենայի տեխնիկական զննում անցնելու համար արդեն երկրորդ անգամ է եկել `Ախալցխեյում առաջին անգամ ասացին, որ անհրաժեշտ էր վերանորոգել շարժիչը, փոխել լուսարձակները, հետո ասացին, որ CO- ի հետ կապված խնդիր կա, եւ հետո էլ ասացին , որ կենտրոն կբացեն տեղում բաց չբացվեց:
Ինչպես մենք տեղեկացանք տրանսպորտի տեսչության «Green Way» ընկերության ներկայացուցչից, արդեն տեղադրվել է մեքենայի ստուգման բոլոր սարքավորումները: Դադարեցման պատճառը սարքավորումների փորձարկման բացակայությունն է: Կենտրոնը կսկսի իր գործունեությունը չորս օր հետո նշեցին ընկերությունից :