Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հայտնել է, որ մայիսին կներկայացնեն մանկավարժների աշխատավարձի վերաբերյալ հստակ նախագիծ և արդեն սեպտեմբերից կբարձրացվի նրանց աշխատավարձը։
«Ինչպես խոստացել էինք, դպրոցների բարեփոխման հիմնական սկզբունքներն են՝ ինքնավարություն և ապակենտրոնացում, բյուրոկրատիայից ստեղծագործական գործունեության անցում»,- հայտարարել է Բատիաշվիլին:
Նախարարի խոսքով՝ ցանկացած մանկավարժ, ցանկացած ժամանակ պետք է հնարավորություն ունենա հանձնել քննություն և բարձրացնել որակավորումը:aliq.gehttps://www.aliq.ge/septemberic-mankavarzhneri-ashxatavardzeh-kavelana-batiashvili/