
Վրաստանում գրեթե բոլոր տիպի ծխախոտների գինը բարձրացել է 50 թեթրիով: Տեղական խանութների վաճառողները նշում են, որ գները դեռ կշարունակեն աճել:
Ծխախոտի գների աճը պայմանավորված է ակցիզային հարկի դրույքաչափերի ավելացմամբ, որը ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից:
Ակցիզային դրույքաչափերի ավելացումը, որը անցյալ տարի ընդունեց խորհրդարանը, յուրաքանչյուր տուփ ծխախոտի համար կավելանա մոտ 1.5 լարի:
Ծխախոտի գների բարձրացումը ինչքանով կնպաստի չծխելուն այս մասին կլսենք Նինոծմինդայի բնակչության կարծիքը:
Հարցման արդյունքում, հարցվածների մեծամասնությունը նշեցին, որ գների աճը չի ազդել ծխողների թվաքանակի նվազման վրա: Ով ծխում է շարունակում է ծխել , ծխելը կթողնեն միայն այդ դեպքում երբ նյութապես չհասցնեն: Այնուամենայնիվ, ծխողները կգտնեն այսպես կոչված «սեւ շուկան», կամ էլ նրանք ծխախոտ կբերեն հարեւան երկրներից, որտեղ գները զգալիորեն ցածր է:
Ավելին, մեր հարցազրույցում